Հունիսի 17-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶԵԼ» մակնիշի 15 ԼՕ 530 պ/հ և «Գազ-5312» մակնիշի 39 ԼՕ 387 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Երևանի բնակիչ` 1975 թ. ծնված Լալա Մելքոնյանը և Վանաձորի բնակիչներ` 1986 թ. ծնված Մոնիկա և 1959 թ. ծնված Հայկուհի Չատինյանները, 1939 թ. ծնված Վիոլետա Անտոնյանը, 1981 թ. ծնված Սարգիս և 1957 թ. ծնված Գայանե Բեկչյանները ծանր վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ Վ. Անտոնյանը մահացել է:
Կարդացեք նաև
Բժիշկների գնահատմամբ` Լ. Մելքոնյանի և Մ. Չատինյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Սարգիս և Գայանե Բեկչյաններինը` միջին ծանրության:
***
Հունիսի 17-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի 49 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների ուղեկցությամբ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 10 ՕԼ 533 պ/հ (վարորդ` 1992 թ. ծնված Արսեն Հակոբյան) և «ԴԵՈՒ ՆԵՔՍԻԱ» մակնիշի Լ 3185 պ/հ (պատկանում է «Մանանդ» տաքսի ծառայությանը, վարորդ` 1955 թ. ծնված Գրիգոր Հովհաննիսյան) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների ժամանումը` «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1992 թ. ծնված Լուսինե Իսպիրյանը, «ԴԵՈՒ ՆԵՔՍԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1955 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը տեղափոխվել են Միքայելյանի անվան բժշկական կենտրոն, իսկ «ԴԵՈՒ ՆԵՔՍԻԱ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1983 թ. ծնված Իրինա Ղափլանյանը, ԱՄՆ քաղաքացիներ` 1979 թ. ծնված Դեվիդ Ալան և 2009 թ. ծնված Դեվիդ Արեգ Բեքեթները` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը բավարար է:
ԱԻՆ