Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը չի բացառում, որ Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանն անմեղ դուրս գան

Հունիս 18,2012 12:55

«Ինչու եք դուք այդքան ջանասիրաբար պնդում, որ կա քաղաքական ենթատեքստ»,- այսօր «Հայելի» ակումբում հարցրեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ Վարդան Օսկանյանի հայտնի խնդիրների մասին՝ կապված «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ:

Aravot.am-ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց՝  նախընտրական շրջանում ԲՀԿ-ից 2 մարդ կար, որ շարունակ քննադատում էին ՀՀԿ-ին. մեկը՝ Վարդան Օսկանյանն էր, որը հիմա նման խնդիրներ ունի, մյուսը՝ Հմայակ Հովհաննիսյանը, որի դեմ հիմա 3 քրգործ է հարուցվել, այսքանից հետո չե՞նք կարող ասել, որ կա քաղաքական ենթատեքստ եւ որ ՀՀԿ-ն սրանով ուզում է նրանց բերանները փակել՝ նա պատասխանեց. «Այդ ամենը չպետք է Ձեզ հիմք տա, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի, ես ուզում եմ հրավիրել այս հանգամանքին ուշադրություն դարձնելու: Եթե կա իրավական գործընթաց եւ նա դեռ չի ավարտվել, կա այդ գործընթացում նաեւ քաղաքական գործչի մասնակցություն, չկա որեւէ հիմք պնդելու, որ քաղաքական ենթատեքստ ունի խնդիրը: Չեմ բացառում, որ երբ իրավական գործընթացն ավարտվի, Ձեր հարցադրումները հիմք ունենան: Ի՞նչն է, որ խանգարում է, համոզում չի տալու այն մարդկանց, ովքեր այդ գործընթացի հետ կապ ունեն, իրենց անմեղությունը ապացուցելու»:

Պարոն Մինասյանը տեղյակ չէր, թե ինչ քրգործեր են հարուցվել Հմայակ Հովհաննիսյանի դեմ: Երբ տեղեկացրինք, որ կնոջը խփելու, շենքային խնդիրների համար, լրագրողները հիշեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ու նրա անպատժելիությանը, ինչին Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ես համոզված չեմ, որ կինը դատական հայց է ներկայացրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930