Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա» (ձայնագրություն)

Հունիս 18,2012 12:46

Այսօր կառավարության արտահերթ նիստը վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը, որը հաստատվեց ու առաջիկայում կներկայացվի ԱԺ:

ՀՀ նախագահի խոսքերով, «Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա, եւ ճիշտ հակառակը՝ մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել»: Նաեւ հավելեց. «Մայիսի 6-ի ընտրություններից հետո ունենք նոր որակապես անհամեմատ ավելի բաց հասարակություն: Դա նշանակում է, որ կառավարության թե պաշտոնավարման, թե կենցաղավարման քայլերին ամեն պահի հետեւելու են ոչ միայն նախագահն ու խորհրդարանը, այլեւ ողջ հասարակությունը: Սա իր հերթին նշանակում է, որ նոր կառավարությունը նույնպես պետք է լինի որակապես բարձր նոր մակարդակի վրա»:

Նրա խոսքերով, հեղափոխական արդյունքներ են ակնկալելու գործադիրի աշխատանքից՝ քաղաքացիներին փոփոխություններ են խոստացել եւ այդ փոփոխությունները չպետք է ուշանան. «Փոփոխությունների շղթան պետք է նոր թափով ընդգրկի բոլոր ոլորտները»:

Նա կառավարությանը կոչ արեց ուշադրությունը սեւեռել գյուղի ու գյուղացու վրա, եւ ասաց, որ պետք է օժանդակեն բերքը հավաքելու, պահելու եւ իրացնելու հարցում: Այս տարվա համար, ըստ ՀՀ նախագահի, «կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է», աղքատության տեսանելի կրճատումն ու մոտ ապագայում դրա իսպառ վերացումը:

Տիգրան Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի ելույթները՝ լսեք ձայնագրությունում:VOICE007

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930