Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Աբասով. «Սահմանագծում գնդակոծությունը մարդկանց մահապատժի, ոչնչացման ձեւ է»

Հունիս 18,2012 12:05

Ելույթ է ունենում Ալի Աբասովը

Հունիսի 16-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Թեքալի գյուղում կայացած «Հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտումներ, իրակա՞ն է արդյոք հասարակական միջամտությունը» թեմայով հասարակական լսումների ժամանակ որպես փորձագետ ելույթ ունեցավ նաեւ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Ալի Աբասովը: Նա քննարկվող թեմայի վերաբերյալ ասաց. «Ցավոք,Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունները ոչինչ չեն ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտումները բացառելու համար: Նույնիսկ հակամարտության միջնորդներն են համարում, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում եւ հակամարտության հետ կապված հարցերի լուծման գործում քաղաքացիական հասարակությունները տեղ չունեն: Բայց իրականում այդպես չէ, վճռական պահին քաղաքացիական հասարակությունը կարող է եւ պետք է այդ հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնի: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումներին, այստեղ հիմնականը հումանիտար խնդիրն է: Այն ինչ տեղի է ունենում՝ գնդակոծություններ, մարդկանց սպանություններ, դա մահապատժի, մարդու ոչնչացման ձեւ է, այն դեպքում, երբ մարդկությունը բազմաթիվ փաստաթղթեր, զանազան օրենքներ, հռչակագրեր է ընդունել մարդկության դեմ հանցագործությունների համար հետապնդման համար: Այդ գնդակոծությունների մեջ ոչ մի տրամաբանություն չկա»:

Ալի Աբասովը, որպես դրական օրինակ, հիշեցրեց, որ ժամականին հակահետեւակային ականների տարածման դեմ շարժում կար, որը դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի կոլեկտիվ դափնեկիր: Նա ասաց, որ իրավիճակն նման է, որ երկու դեպքում էլ տուժում են ոչ միայն զինվորականներ, այլ նաեւ ՝ քաղաքացիական անձինք:

Նրա կարծիքով՝ հարկավոր է միջազգային կազմակերպություն ստեղծել, որի մեջ ընդգրկվեն համաշխարհային մակարդակով կշիռ ունեցող իրավապաշտպաններ, հասարակության ներկայացուցիչներ, նաեւ այդ հարցերով զբաղվող պետական որոշ կառույցների ներկայացուցիչներ: Այդ կազմակերպությունը ի սկզբանե պետք է հանդես գա հայտարարությամբ, որտեղ պետք է արտացոլվեն խնդրի հետ կապված իրավական եւ հումանիտար սկզբունքները:

Ադրբեջանցի գիտնականը հայտարարեց. «Կրակում են ոչ թե ինչ-որ մարդկանց, այլ մեզ վրա, կարող են սպանել մեզ, մեր երեխային, մեր հարազատին, դա կենսականորեն կարեւոր խնդիր է, եթե քաղաքացիական հասարակությունը պետք է լռի նման վանդալիզմի եւ բարբարոսության մասին, ես չգիտեմ, թե ինչ ասել…»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930