Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյան. «Այդ «մեկ նմուշը» ինչո ՞ւ թողեցին»

Հունիս 18,2012 11:36

Նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Նոր դեմքեր, վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունում գրեթե չկան: ՀՀԿ-ն` ի հաշիվ ԲՀԿ-ի թողած նախարարական աթոռների, էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Այս իրողության համատեքստում, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով ՀՀԿ-ի` «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսը, ասաց. «Դեռ նախընտրական շրջանում մենք ասում էինք, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, նորից նույն դեմքերը եւ նույն համակարգն է լինելու: Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք: Այս կառավարությունն ու մեր դռները ծեծող մոտալուտ ճգնաժամը, դժվար թե որեւիցէ բան փոխեն: Մենք լավ տեսել ենք թե նրանք ինչպես են աշխատել: Այսպես կոչված նորերն էլ շարունակելու են գնալ հների երիշով: Այս համակարգում որեւէ բան չի կարող փոխվել, որովհետեւ այն հակաժողովրդական է»: Այնուհանդերձ, ընկեր Թովմասյանը սպասում է կառավարության ներկայացնելիք ծրագրին: Ցանկանում է հուսալ, որ փոփոխություններ կներկայացվեն եւ չի կրկնվի նախորդ տարիների ծրագիրը:

Aravot.am-ի դիտարկմանը, թեեւ Բարգավաճ Հայաստանը հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի. ԲՀԿ-ն նաեւ չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, ունի փոխնախարարներ, մարզպետներ, Ռուբեն Թովմասյանը հետեւյալ մեկնաբանությունն արեց. «ԲՀԿ-ն ասում է` կառուցողական ընդդիմություն ենք: Այդպես չի լինում. Կամ ընդդիմություն ես, կամ` ընդդիմություն չես»: Ընկեր Թովմասյանը վերջնական եզրակացություններում չի շտապում, սպասում է խորհրդարանի առաջին նիստին, որի ժամանակ, ըստ կանոնակարգի, ԲՀԿ-ն հայտարարությամբ պետք է հստակեցնի իր կարգավիճակը: Միայն զարմանում է, որ եթե ետ կանչեցին բոլոր նախարարներին, այդ «մեկ նմուշը» (նկատի ունի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին-Ն. Գ.) ինչո ՞ւ թողեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930