Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն անհեթեթ պարտություն է կրել Լոնդոնում անցկացված «ATP Queens Club» մրցաշարի եզրափակչում:
Երկրորդ սեթում չկարողանալով զսպել կրքերը՝ նա հարվածել է գովազդային վահանակներից մեկին: Վահանակը դիպել է կողքին կանգնած գծային մրցավարին, որն սկսել է արյունահոսել: Մրցավարն էլ մարզիկին անհարիր պահվածքի համար Նալբանդյանին տեխնիկական պարտություն է գրանցել՝ հաղթանակը շնորհելով մրցակցին՝ խորվաթ Մարին Չիլիչին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ