Արգենտինայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, թե շուտով հայր է դառնալու:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ապագա երեխայի մայրը նրա ընկերուհին է՝ Անտոնելլա Ռոկուզոն, որի հետ նա հանդիպում է մի քանի տարի: Լիոնելի խոսքերով, իրենք չեն ցանկանում խորանալ մանրամասների մեջ, քանի որ դա իրենց անձնական կյանքն է: «Սակայն, խուսափելով ամեն տեսակ ասեկոսեներից, որոշեցինք ինքներս այդ մասին պաշտոնապես հայտարարել: Մեր ընտանիքը երջանիկ է, մենք տղա ենք ունենալու», – ասել է Մեսսին:
Ապագա երկու ծնողներն էլ 24 տարեկան են: Երկուսն էլ առողջ ապրելակերպ են վարում: Հետեւաբար, երեխայի առողջության հետ կապված խնդիրներ չպետք է լինեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ