«Սեւ կակաչ» մականունով անցյալում հանրահայտ ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտի կինը՝ 33-ամյա Էստել Գուլիտ-Կրոյֆը, որն իր ազգանվան երկրորդ բառը ժառանգել է հորեղբորից՝ նույնպես անցյալի ֆուտբոլային գերաստղ Իոհան Կրոյֆից, ամուսնուց բաժանվում է:
«Մեր ամուսնական կյանքի ողջ ընթացքում Ռուդն ինձ մշտապես դավաճանել է եւ ես դա իմացել եմ: Բայց երկար տարիներ դա ընկերների շրջապատում ցույց չեմ տվել: Իսկ հիմա՝ վերջ: Ես նրանից բաժանվում եմ: Կասկած չունեմ, որ Ռուդն ամեն ինչ հերքելու է: Նա շատ զայրացավ, երբ իմացավ իմ որոշման մասին եւ չի գիտակցում, թե իրականում ինչ է կատարվում», – հայտարարել է Էստելը:
Վերջին շրջանում Էստելին հաճախ են տեսնում մարոկացի քիկ բռնցքամարտիկ Բադր Հարիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ