Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլից մինչև Վանո Սիրադեղյան. Համացանցն այս շաբաթ

Հունիս 17,2012 17:43

Շաբաթը նորից ֆուտբոլային էր. մարդիկ ոգևորված էին, ֆեյսբուքը չէր լռում: Կանխատեսումներ, ուրախ գրառումներ, դրանց կողքին նաև նյարդային լարումներ ու ափսոսանք… ֆեյսբուքյան օգտատերերը ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մտքերը հանրությանը ներկայացնելու համար: Նորից գերակշռում էին ֆուտբոլային գրառումները: Ֆեյսբուքյան օգտատեր Վահան Խաչատրյանն իր «պատին» գրել է՝ «Ասումա Իսպանիայի հավաքականը հարգանքիա արժանի՞: Չեմ հասկանում ինչի համար: Լիքը բաց թողած հնարավորություններ, սխալ փոխանցումներ ու վատ խաղացող Տոռռես: Եթե Իռլանդիայի փոխարեն մի հատ ուրիշ թիմ լիներ, հիմա հաստատ Կասիլիասի դարպասը մի երկու գոլ խփել էին: Ուղղակի , ոնց որ Իսպանիան դուրս եկած լինի մարզանքի, չի կարելի տենց: Չի սազում սենց խաղը չեմպիոններին, Իսպանիան Եվրո2012 հաղթելու շանսեր չունի…», «Պորտուգալիան առանց Ռոնալդույի ավելի լավ թիմա»… Սիմոն Սիմոնյանն էլ գրել է. «Ինչքան Իսպանիան շատ գոլ խփի իմ սիրտը էլ շատ կհովանա, ես Իսպանիայի կողմնակիցը չեմ, Հայաստանի երկրպագուն եմ»… Ինչևէ, ֆուտբոլային գրառումներն անսպառ են ու անթիվ:

Վերջին շրջանում  ադրբեջանցի հակերները հաճախ են կոտրում հայկական կայքերը: Հունիսի 14-ի գիշերը հարձակում է եղել Հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջի՝ armspu.am վրա: «Այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլև տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին: Ադրբեջանցի հակերները իրենց «ուղերձում» սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը», – գրել է mardik.am-ը: Այս ամենն իր շարունակությունն ունեցավ. կարճ ժամանակ անց՝ հունիսի 15-ին, Անդրբեջանցի հակերները կոտրել են Blognews-ի եւ «Միավորված հայեր» շաբաթերթի կայքէջը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ վերջինիս գլխավոր էջում նրանք նաև գրառում են թողել` նշելով, որ հաջորդիվ կոտրելու են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքը:

Լուրեր են տարածվել այն մասին, թե Հանրապետության հրապարակում նոր շենք է կառուցվելու: Կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են. «Այգին մի փակեք, ստեղ կարելի է կամար կամ արձան կանգնեցնել, ստեղ շենքի տեղ չի, էլի մեր «տաղանդավոր» Նարեկ Սարգսյանի մտքի թռիչքի զոհն ենք լինելու», «Տպավորություն ա, որ ղեկավարությունը ուզումա Հայաստանում ուղղակի մարդ չմնա, սաղ թքեն էս ամեն ինչ վրա ու գնան… լավ ունենք, չունենք մի հատ կոկիկ, սիրուն հրապարակ ունենք, էդ մի բանը գոնե հանգիստ թողեք, Երևանը դառնումա մի հատ մեծ հյուսիսային պողոտա, ինչ զզվելի ա», «Էս էլ ու վերջ»…

«Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Ելք» խմբում ի պաշտպանություն գրող-հրապարակախոս, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի կազմակերպած ստորագրահավաքը նոր թափ է հավաքում: 2 օրվա ընթացքում մասնակցել են 160 ֆեյսբուքահայեր: Գերակշռում է մտավոր ընտրախավը` գրողներ, խմբագիրներ, լրագրողներ, մշակութային գործիչներ», – գրել է hayeli.am-ը: Slaq.am-ն էլ հարցումներ է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ կցանկանայի՞ն արդյոք նրանք Վանո Սիրադեղյանին տեսնել քաղաքական դաշտում: Ըստ տեսանյութի` պատասխաններն այսպիսին էին՝ «Ինքը ինչքան հեռու մնա, էնքան մեզ համար ավելի լավ», «Ես ամոթ եմ զգում էդ հարցին պատասխանել՝ ոչ իհարկե, ոչ», «Վանո Սիրադեղյանը մեծ լումա ունի անկախության համար, բայց չգիտեմ, էդ թող մեծերը որոշեն», «Չէ, թող չվերադառնա, իրան իրան լավա զգում, թող լավ էլ զգա», «Ընդհանրապես չեմ ուզի, վերադառնա ի՞նչ անի», «Չէ, նա մարդակեր է»:

                                                                                                   Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930