Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթեր Բագրատաշենի անցակետում

Հունիս 17,2012 14:54

Հունիսի 16-ին  հայ-վրացական  սահմանի Բագրատաշենի անցակետով Վրաստան մուտք գործելիս  «Առավոտի » թղթակիցն  ավելի քան  20 րոպե  անցկացրեց հերթում: Անձնագրերը ստուգող եւ կնքող  սահմանապահ ծառայության աշխատակիցներն  արագ եւ արդյունավետ էին գործում: Խնդիրն այն է, որ այդտեղ ընդամենը  երկու անցակետ կա՝ մեկը հետիոտների, մյուսը՝ մեքենաների անցման համար:

Բոլորովին այլ պատկեր է Սադախլոյի մաքսակետում՝ կարծես Եվրոպա ես մուտք գործում:  Սահման հանդիսացող կամրջի վրացական հատվածը  գեղեցիկ ձեւավորված է, կամրջի եզրերը սպիտակ լարերով փակված են՝ ապահովելով մարդկանց անվտանգությունը: Վրացական մաքսակետում  հերթեր չկան, քանզի անձնագրերի ստուգման, ելումուտի թույլտվության կնքման  «պատուհանները » բազմաթիվ են: Վրացիները արդիական չափանիշներին համապատասխան  մաքսակետ կառուցելով՝ չեն քանդել դրա կողքին գտնվող ադրբեջանական հին գերեզմանատունը, այն  պահպանվում է: Ակամայից հիշում եմ Երեւանում կատարվող շինարարությունների ժամանակ քանդվող մեր պատմաճարտարապետական կոթողները:

Ժամը 18-ի սահմաններում   Վրաստանից Հայաստան մտնող մեքենաների մեծ կուտակում կար: Բագրատաշենի անցակետի  աշխատողները  մեքենաների եւ մարդկանց հերթերը բացատրեցին այն բանով, որ օրը շաբաթ է, հանգստյան  օրերին Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ Վրաստանի լողափեր են մեկնում: Մխիթարականն այն է, որ  սկսվել է Բագրատաշենի մաքսակետի կառուցապատումը, արդիականացումը :

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930