Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հակված դավաճանության

Հունիս 17,2012 14:28

«Աստղագիտությունը  կռահողական` ինտուիտիվ մեթոդներից է, ինչպես I Ching-ը, երկրաչափության և գուշակության այլ ձևերը: Այն հիմնվում է զուգահեռության սկզբունքի, այսինքն` իմաստալից պատահականության վրա  »,  – մի ժամանակ նշում էր հոգեբանության նախահայր Զիգմունդ Ֆրոյդի աշակերտ` հոգեբույժ, աստղագետ Ք. Գուտավ Յունգը:

Այս լարված և արագընթաց կյանքում երբեմն անհրաժեշտ է լինում լիցքաթափվել, սակայն յուրաքանչյուր մարդ այն տարբեր կերպ է անում: Ոմանք հեռուստացույց դիտելով, ոմանք բամբասելով, ոմանք էլ իրենց զուգընկերներին դավաճանելով: Սակայն, թե ով և ինչու է դավաճանում, փորձեցինք պարզել ամերիկացի աստղագետ Բիլ Հաջուից (ում հետ կապ հաստատեցինք համացանցի միջոցով): Վերջինն այնքան երկար-բարակ խոսեց աստղագիտության մասին, որ ակամա մեզ պարզ դարձավ մի հասարակ ճշմարտություն. այդ հնադարյա գիտությունն, իր բազմաթիվ մոտեցումներով անհնարին կլինի տեղավորել ընդամենը մի քանի էջում: Ուստի ավելի նպատակահարմար էր նկարագրել յուրաքանչյուր կենդանակերպի ընդհանուր բնութագիրը, որը երիտասարդներին կօգնի կողմնորոշվել նոր սկսած կամ սկսվող հարաբերություներում:

Ըստ Բիլ Հաջուի` առնետ տղամարդիկ կարող են հավատարիմ լինել, եթե միայն գտնեն համապատասխան զույգի: Չպետք է հավատարմություն սպասել առնետից այն ժամանակ, երբ նա դեռ չի որոշել կայունացնել իր սիրային հարաբերությունները: Ցուլերն ամենաքիչ հավանականությունն ունեն դավաճանելու: Նրանք գնահատում են կայուն հարաբերության արժեքը և կողմնակի սիրային կապերի կարիք չունեն: Եվ քանի դեռ հոգ են տանում իրենց մասին, ցուլերը կմնան հավատարիմ: Երիտասարդ վագրները հակված են ֆլիրտի, որը ի վերջո կարող է բերել դավաճանության: Նրանք շատ սիրո և վստահության կարիք ունեն: Ուստի, եթե այն չեն ստանում տանը` փնտրում են դրսում: Ճագարներն այդքան էլ հակված չեն արտամուսնական կապերին: Նրանք զգուշավոր են: Իսկ դավաճանության միակ պատճառը` զուգընկերոջ անհավատարմության բացահայտման պատճառը կլինի: Վիշապ տղամարդիկ անհավատարիմ են այն ժամանակ, երբ չի բավարարվում սեփական «ես»-ը: Սակայն կայուն ամուսնության դեպքում որոշ վիշապներ ի վիճակի են դիմակայելու գայթակղությանը: Օձերը լեգենդար հեղինակություն են վայելում դավաճանության գործում: Երբ օձ տղամարդը վստահ է սեփական ուժերի վրա, նրա աչքերը դեռ շարունակում են թափառել այս ու այն կողմ: Ձիերը դավաճանում են, երբ ձանձրանում են: Այդ կենդանակերպի տղամարդիկ միշտ գայթակղության և ոգևորության կարիք ունեն թե անկողնում, թե կյանքում: Այծ/ոչխար տղամարդիկ մի պահ կարող են հակված լինել դավաճանության, հատկապես լարված հարաբերությունների ժամանակ: Այծերի երևակայությունը կարող է տանել նրանց վտանգավոր վայրեր, եթե նրանք չխարսխվեն արդեն հաստատած հարաբերությունում: Տրամաբանող կապիկները լավ գիտեն` երբ կարելի է հավատարիմ լինել, երբ` ոչ: Սակայն երբեմն հենց նրանք կարող են հայտվել անհարմար վիճակում: Կապիկ տղամարդիկ սիրում են իրենց ցուցադրել, ուստի սեռական գովեստներ ստանալու նպատակով նրանք կարող են և սխալվել:  Հպարտ ու գործնական աքաղաղները չեն սիրում խաղեր խաղալ, բայց դա չի նշանակում, որ նրանք պասիվ են սեռական կյանքում: Նրանց պետք է թույլ տալ արտահայտել իրենց անսովոր երևակայությունը, այլապես կգտնեն մեկ այլ անձի, ով կանի դա: Վստահելի շուն տղամարդը զարմանալիորեն հակված է դավաճանության, սակայն դա կարող է ավարտվել պլատոնական սիրային կապով, հատկապես այն ժամանակ, երբ իրենց արհամարհված զգան: Հարկավոր է պահպանել ջերմ շփումը այծերի հետ` «աղետից» խուսափելու համար: Վարազները նրբազգաց են, բայց ոչ այն ժամանակ, երբ խոսքը զգացմունքների մասին է: Այնուամենայնիվ, սիրահարվելու կամ սիրահետելու պարագայում նրանք կարող են վտանգել արդեն հաստատած, կայուն հարաբերությունը:

Կենդանակերպերի բնութագրերն օգնում են, որպեսզի կողմնորոշվել տարբեր հարաբերություններում, սակայն, ինչպես մասնագետներն են պնդում (այդ թվում են աստղագետները, էզոթերիկները, հոգեբանները, նաև` այլ բնագավառների վարպետները), աստղագիտությունը գաղտնի գիտություն է, որը դեռ անվերջ կուսումնասիրվի:

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930