Եվրո 2012-ի խմբային մրցաշարի վերջին հանդիպումում հույներից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, չսպասելով Վարշավայից իր թիմի մեկնումին, Լեհաստանի սահմանը լքել է առանձին:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, հոլանդացի մասնագետը, որ ավելի վաղ հայտարարել էր Եվրոպայի առաջնության ավարտից հետո Ռուսաստանի հավաքականի հետ չաշխատելու իր որոշման մասին, հանդիպումից անմիջապես հետո միայնակ մեկնել է Ամստերդամ: