Անցած հանգստյան օրերին «Նյուքասլի» կիսապաշտպան, 25-ամյա Դենի Գատրիի հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով:
Անգլիական մամուլը տեղեկացնում է, որ ժամանակին հերցոգ Իորսկուն պատկանած դղյակում անցկացվող հարսանիքն անակնկալ վերածվել է ծեծուջարդի եւ հասել նրան, որ հյուրերն սկսել են միմյանց վրա սնունդը նետել: Դղյակի աշախատակիցների պատմելով «հյուրերն իրենց այնպես էին պահում, ասես, առաջին անգամ ձեռքները փող ընկած գյուղացիներ լինեին»: Արդյունքում, ամենից շատ, թերեւս, տուժել է հարսնացուն` 23-ամյա Ռեբեկան, որին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ