Թուրքիայի եւ Հայաստանի տարածքում մայիսի 24-ից հունիսի 6-ը հայ եւ թուրք լրագրողների համատեղ ավտոբուսային շրջագայությանը Aravot.am-ն անդրադարձել է բազմաթիվ հոդվածներով:
Իսկ ստորեւ կարող եք դիտել USAID-ի ֆինանսավորմամբ իրականացվող SATR ծրագրի շրջանակներում կատարված այդ շրջագայության տպավորությունները` ֆոտոլրագրող Ումուտ Վեդաթի (Թուրքիա) լուսանկարչական ռեպորտաժի տեսքով:
Ֆոտոռեպորտաժում ընդգրկված են Կայզերիի (Կեսարիա), Կապադովկիայի, Անիի, Կարսի, Ախալցխեի, Գյումրիի, Տաթեւի, Խոր Վիրապի, Սեւանի, Երեւանի, Գորիսի տեսարանները: Օգտագործված է Կոմիտասի երաժշտությունը:
Կարդացեք նաև