Այսօր կայանալիք Եվրո 2012-ի Դանիա-Գերմանիա հանդիպման նախօրեին Բեռլինում ֆուտբոլային հանդիպում են անցկացրել այդ երկու երկրների պոռնո դերասանները: Խաղն ավարտվել է գերմանուհիների լիակատար ջախջախումով՝ 1:13: Այնպես որ, Գերմանիայի ազգային հավաքականը վրեժխնդիր լինելու լավ առիթ ունի:
Ստեղծված ավանդույթի համաձայն, միջազգային պատասխանատու մրցաշարերի ժամանակ գերմանացի պոռո աստղերը ձեռնոց են նետում մրցակից երկրների իրենց գործընկերներին: Օրինակ, 2010 թվականի հունիսին՝ աշխարհի առաջնության ժամանակ, գերմանուհիները խաղացել էին ավստրալուհիների հետ: Հետաքրքիր է, որ ավելի ուշ այդ հիշարժան խաղի հերոսներից մեկը մահացել է կրծքի մեծացման վեցերորդ վիրահատության ժամանակ:
Sexy Soccer-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ «ֆուտբոլիստները» խաղում են մերկ մարմնի վրա կիպ նստած ազգային խորհրդանիշերով մարզազգեստով: Այդպես նրանք գովազդում են ոչ միայն ֆուտբոլը, այլեւ՝ իրենց: Եվրոպայի այս առաջնության օրերին Լեհաստանում եւ Ուկրաինայում ցանկության դեպքում կարելի է տեսնել կրծքերը հայրենասիրաբար լայն բացած կին ֆանատների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ