Լրահոս
Օրվա լրահոսը

Նիագարայի մի ափից դեպի մյուսը՝ ճոպանով

Հունիս 17,2012 10:53

Նիք Ուալանդան դարձավ Նիագարայի ջրվեժը ճոպանի վրա անցնող առաջին մարդն աշխարհում։
«Թռչող Ուալանդաներ» անվանումը ստացած ընտանիքի անդամ Նիքն ԱՄՆ-ի սահմանից ջրվեժի վրայով անցավ դեպի Կանադա, երբ հազարավոր ներկաներ ծափահարում էին նրա խիզախության ու հաջողության համար։

33 ամյա Նիքը մառախլապատ ու քամոտ եղանակային պայմաններում 55Օ մետրն անցավ 25 րոպեում։
Նա իր վրա կրում էր անվտանգության համար նախատեսված կեռիկով մի ամրագոտի, սակայն դրա կիրառման կարիքը ջրվեժից 6Օ մետր բարձրությամբ անցման ժամանակ այդպես էլ չեղավ։

Հաջողությամբ կատարելով իր երազանքը՝ Նիքն ասաց, թե ամբողջ անցման ընթացքում մտածում էր իր ընտանիքի մասին, սակայն ավելացրեց, որ ունի ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող ավելի լայն տարածք զբաղեցնող Մեծ Կանյոնն անցնելու ծրագրեր։

Արամ Վանեցյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930