Լրահոս
Օրվա լրահոսը

Վանյանը Թեքալի գյուղում հարավկովկասյան ֆիլմերի փառատոն է կազմակերպում

Հունիս 16,2012 22:21

Հունիսի 16-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացան «Հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտումներ, իրակա՞ն է արդյոք հասարակական միջամտությունը» թեմայով հասարակական լսումներ: Թեքալին գտնվում է հարավկովկասյան երեք հանրապետությունների սահմանագծին:

Հասարակական լսումները կազմակերպել էին Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը (Հայաստան),»Թեքալի» ասոցացիան (Վրաստան) եւ Համայնքների զարգացման եւ տարածաշրջանային կոոպերացիայի կենտրոնը (Ադրբեջան): Ներկա էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան Հայաստանից եւ Ադրբեջանից 3-ական փորձագետներ, հասարակական լսումների մասնակիցները նրանց հարցեր ուղղեցին: Քվեարկության արդյունքում 58 հոգի կողմ արտահայտվեց հրադադարի ռեժիմի պահպանման գործում հասարակական վերահսկողությանը, 6 հոգի՝ դեմ:

Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը առաջարկեց ստեղծել սահմանագծում մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման եւ վերահսկման խումբ, որի մեջ կընգրկվեն հակամարտության մեջ ներքաշված քաղաքացիներ Հարավային Կովկասի 3 երկրներից:

Գեորգի Վանյանը հայտարարեց, որ օգոստոսի 28-ից, 5 օր շարունակ Թեքալի գյուղում կկայանա հարավկովկասյան ֆիլմերի առաջին փառատոնը: Փառատոնի համանախագահները կլինեն Թեքալիում հասարակական լսումները կազմակերպած վերոհիշյալ երեք ՀԿ-ների ղեկավարները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930