Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեր»-ից «Louis Vuitton». Տաքսի ծառայությունների «օրիգինալ» անուններ

Հունիս 16,2012 19:10

Նորից անդրադարձ տաքսի սերվիսների անուններին: Որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի «յուրահատուկ» անուններ են ստանում մեր տաքսի ծառայությունները.  զարմացնում են ու զարմացնում… Սերվիսի անունից արդեն կարելի է ենթադրել, թե տերը ինչ է սիրում, որն է եղել ամենասիրելի մուլտֆիլմը, գույնը, ինչպես նաև` հեշտությամբ իմանում ենք սերվիսի տիրոջ գրագիտության ու հումորի ատիճանը: «Դե սպասիր»-ից «Maша и медведь»-ից «Վինի Թուխ»-ից մինչև «Ապարան», «Ջավախք», «Այնթափ»…

Մենք ունենք նաև ռոմանտիկ տաքսի ծառայությունների տերեր, ովքեր իրենց սերվիսն անվանել են՝  «Սեր», «Ջրահարս»… 🙂 Ինչպես հագուստի, կոշիկի ընտրության դեպքում, այնպես էլ տաքսի սերվիսի պարագայում «գլամուռ մասսան» հավանաբար կընտրի տաքսի սերվիս «Louis Vuitton»:  Որ երկար փնտրենք հաստատ կգտնենք նաև «Gucci», «Dolce and Gabbana»… և այլ տաքսիներ ըստ բրենդային նախասիրության: Մեր տաքսի սերվիսների տերերը անտարբեր չեն նաև հագուստի չափսերի նկատմամբ՝ «XL», «XXL»… Չշարունակեմ թվել, թե չէ կարող է ծիծաղից թուլանաք 🙂 Երբեմն տաքսի սերվիսի անունը կարդալով մոռանում ես ու՞ր ես գնում, որտեղի՞ց ես եկել 🙂

 

 

 

                                                                                                     Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930