45-ամյա Սալմա Հայեկը դեռ մնում է Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Դերասանուհին համարձակվել է մերկանալ իր նոր դերի` մերկապարուհու համար:
«Ամերիկանո». Նոր ֆիլմի անունն է: Սալման պետք է խաղա Լոլայի դերը: Սյուժեի համաձայն, պարուհին, հանդես գալով Մեքսիկայում գտնվող «Ամերիկանո» ակումբում, ստանում է մոր մահվան մասին լուրը: Իմանալով դա, նա մեկնում է Լոս-Անջելոս, որպեսզի հողին հանձնի մորը:
Կինոքննադատները Տորոնոտոյի կինոփառատոնում արդեն դիտել են մի մաս ֆիլմից եւ բարձր են գնահատել Սալմայի խաղը: