Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում երկրորդ օրն է շարունակվում է ծանրամարտի հանրապետության պատանիների եւ աղջիկների առաջնությունը:
Երեկ երեկոյան մրցահերթում հայտնի դարձան եւս երեք քաշային կարգերի հաղթողները: Նրանք են. 63 կգ՝ Տաթեւ Հակոբյան, 69 կգ՝ Հռիփսիմե Պողոսյան, +69 կգ՝ Արեւիկ Պապիկյան: Այսօրվանից մրցահարթակը տրամադրվել է պատանիներին: 62 կգ քաշային կարգում երկամարտի 250 կիլոգրամով հավասարը չունեցավ գյումրեցի Ժորժ Եղիկյանը: Ներկա պահին պայքարը շարունակում են 69 կգ քաշային պատանի ծանրորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ