«Սպորտը որևէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտություն ենք զգում` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից»,- ասված է Հրաչ Ռոստոմյանի`Aravot.am-ին տրամադրած հայտարարության մեջ, ով պատրաստվում է ստանձնել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:
«Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ և աջակցությամբ: Ես, որպես կոմիտեի քարտուղար քաջատեղյակ եմ արված և կատարվող աշխատանքներին: Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է և որևէ կապ չունի կուսակցության հետ: Մյուս կողմից ուզում եմ ընդգծել , որ ցանկացած պահի երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը»,- շարունակում է Ռոստոմյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ