Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը արտաբյուջետային ֆոնդում մեծ գումարնե՞ր է կուտակում

Հունիս 16,2012 15:43

Կառավարության որոշմամբ, հունիսից  երթեւեկության կանոնները խախտելու  համար նախատեսված տուգանքների չափը բարձրացել է: «Գտնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության խնդիրը գումարներ հավաքելն է, այդ խախտումների գումարները մուտքագրվում են արտաբյուջետային ֆոնդ, ոչ թե պետբյուջե եւ այդ ֆոնդը տիրապետում է Ճանապարհային ոստիկանությունը»,- այսօր «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց  «Աքիլլես»  ավտովարորդների պաշտպանության հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա չի հավատում  տուգանքների չափը բարձրացնելու վերաբերյալ  Ճանապարհային ոստիկանության  բացատրությանը, թե ճանապարհային երթեւեկության  անվտանգության բարձրացման ու  կարգ ու կանոնի հաստատման համար են արել:  Վարորդների պաշտպանը գտնում է, որ տեսախցիկների տեղադրման շնորհիվ  կարգ ու կանոնն  արդեն հաստատված էր .«Տեսախցիկների հաշիվն արդեն կորել է, որովհետեւ դրանց թիվն անցել է 50- 60:  Համենայնդեպս այս տարի նախատեսել էին 90-ի հասցնել տեսախցիկների թիվը»:

«Աքիլլեսին» դիմող վարորդների ահազանգերն էլ են շատացել, պարոն Հովհաննիսյանի խոսքերով, մոտ 30 դիմում միայն  Ռուբինյանց փողոցին են վերաբերում: Այդ հատվածում Ճանապարհային ոստիկանությունը փոխել է թույլատրելի արագության չափը, իսկ նոր նշանը տեղադրել վարորդներին ոչ տեսանելի վայրում. «Տեսախցիկը  խախտումներ է, որ ֆիքսում է»:

Վերջին մեկ ամսվա ընթացքում , «Աքիլլեսը» արձանագրել է  նաեւ կաշառքի դեպքեր.«Աքիլլեսին» վարորդներն այդ մասին անձամբ են ահազանգում  ու խոստովանում.«Երբ վարորդը տեսնում է, որ խախտման համար տեսուչը ինչ-որ մեծ գումար է ասում ու  առաջարկում է՝  այսքան գումար տուր գնա, վարորդն էլ կաշառքը տալիս ու դեպքի վայրից հեռանում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930