Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարության կրախը

Հունիս 16,2012 11:10

Տարօրինակ զուգադիպությամբ՝ «փողերի լվացման» և այլ ծանր մեղադրանքներ առաջադրվում են միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դուրս են գալիս իշխանության ազդեցությունից, ինքնուրույնություն հանդես բերում կամ ընդդիմանում վարվող քաղաքականությանը:

Մինչդեռ որևէ գործող պաշտոնյայի նկատմամբ նման որևէ մեղադրանք առ այսօր չի հնչել, որևէ մեկը «փողերի լվացման» հանցակազմով քրեական հետապնդման չի ենթարկվել: Եվ ստացվում է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները մաքրամաքուր հրեշտակներ են, որոնց հանցագործ ու սատանայական էությունը բացահայտվում է միայն իշխանության կողմից անցանկալի անձ դառնալուց հետո: Սա տիպիկ քաղաքական կոռուպցիա է:

Ու չպետք է զարմանալ, թե ինչու են, օրինակ, փաստաբանները, իրենց հաճախորդների շահերը պաշտպանելու պայմանագրային պարտավորություններ թողած` գերադասում Վճռաբեկ դատարանին իսկական ճակատամարտ տալ: Որովհետև, երբ բեկանվում է կայացված վճիռների ընդամենը 1,1 տոկոսը, հնարավոր չէ չհասկանալ, թե դա ի՞նչ «կախարդական փայտիկի» ազդեցությամբ է տեղի ունենում, որի պարագայում մարդկանց իրավունքները պաշտպանելը ուղղակի վերածվում է ժամավաճառության: Սա արդարության գաղափարի արդարադատության համակարգի կրախն է: Բայց ահավորն այն է, որ հենց դա է ընկած իշխանավարման և վարչական լծակների կամայական տնօրինման հիմքում:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930