Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ն` ընդդեմ ԱՄՆ դեսպանի

Հունիս 15,2012 20:36

ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը, որը իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վերջին մի քանի շաբաթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և անձամբ դեսպան Ջոն Հեֆֆերնը քանիցս դրսևորել  են դիվանագիտական հաստատության և դիվանագետ կարգավիճակի հետ անհամատեղելի պահվածք` կոպտորեն միջամտելով ՀՀ ներքին գործերին, այդ թվում և` իրավապահ համարգի աշխատանքին:

Մասնավորապես.

– Մայիսի 24-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով պաշտպանության տակ է առնում հանրային բարոյականությանը և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հանրորեն ամբողջովին մերժելի ագրեսիվ քայքայիչ փոքրամասնություններին և փորձ է արվում ցուցումներ տալ ՀՀ իրավապահ մարմիններին, թե ինչպես պետք է հետաքննվի D.I.Y. ակումբում տեղի ունեցած հրդեհը.

– Հունիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր տարածքում միջոցառում է կազմակերպել, ուր ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ներկայությամբ ի ցույց հանրությանը մեծարվել և մրցանակներ են ստացել իրենց հակապետական, հանրային բարոյականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող, հանրության կողմից ամբողջովին մերժելի անհատներն ու կազմակերպությունները.

– Հունիսի 14-ին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իր հրապարակային ելույթներով կոպտորեն միջամտել է ծանր կոռուպցիոն հանցագործության` ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման հանցադեպի հետաքննությանը, միաժամանակ խրախուսելով գործով որպես վկա անցնող Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի պաշտոնատար անձանց` հետաքննությանը խոչընդոտելու և այն քաղաքական շահարկման առարկա դարձնելու ջանքերին: Միաժամանակ ինքը` դեսպանը անձամբ զերծ չի մնացել քաղաքական շահարկումներից:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները համարում է կոպիտ միջամտություն ՀՀ ներքին գործերին, ինչն անհամատեղելի է դիվանագիտական հաստատության և դիվանագետի կարգավիճակի հետ: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը արձանագրում է, որ ԱՄՆ դեսպանության այդպիսի գործունեությունը խրախուսում է մեր երկրում հանրային բարոյականությանը և ազգային անվտանգությանը էական վնաս հասցնողող և փաստացի լրտեսական գործառույթներ իրագործող անձանց անպատժելիությունը, խոչընդոտում է կոռռուպցիայի դեմ պայքարին և կոռռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, դրանով իսկ կասկածի տակ դնելով նաև ՀՀ-ԱՄՆ բարեկամական հարաբերությունները եւ ԱՄՆ-ի անկեղծ նվիրվածությունը կոռռուպցիայի դեմ պայքարին:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը խստիվ դատապարտում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները և կոչ է անում ԱՄՆ պետական և դիվանագիտական հաստատությունների  ներկայացուցիչներին հետայսու ձեռնպահ մնալ այդպիսի անհանդուժելի գործողություններից:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930