Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ ընտրեց խափանման միջոց` կալանքը:
Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.Օր.-ի 38 եւ 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն: Նախնական վարկածը` շահադիտական նպատակներով սպանության փորձ կատարելու մեջ կասկածը, մնացել է ուժի մեջ:
Նրա պաշտպանը` Վաղինակ Գեւորգյանը (ի դեպ, վերջերս Վ.Գեւորգյանը իրականացնում էր նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետՀովհաննես Թամամյանի պաշտպանությունը) Aravot.am-ին ասաց, որ առայժմ չի կարող որեւէ մեկնաբանության տալ, քանի որ մեղադրանքի հետ կապված ապացույցներին դեռ ամբողջությամբ չի տիրապետում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ