Տաթեւի կյանքում հոլիվուդյան սրտաճմլիկ ու սենտիմենտալ դրվագներ շատ չեն եղել: «Մանկությանս երազանքն էր ֆուտբոլիստ դառնալը, անկեղծ ասած, ծնողներս էլ դեմ չէին և ինձ օգնեցին այդ գործում»,- ասում է Տաթեւը: Այսօր նա Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամ է:
Տաթեւ Մանուկյանը 21 տարեկան է, շատ է սիրում ֆուտբոլը: Նրա նշանաբանն է` «միայն ու միայն հաղթանակ»: Ֆուտբոլը սիրել է մանկուց, սկսել է խաղալ 15 տարեկանից ու դեռ երկար ժամանակ զբաղվելու է դրանով: Այսօր Տաթեւն իր կյանքն առանց ֆուտբոլի չի պատկերացնում: Նա ուշիուշով հետևում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը. «Ես հետքրքրվում եմ Իսպանիայի հավաքականի հաջողություններով»:
Ֆուտբոլը Տաթեւի կյանքի իմաստն է, սակայն, երբեմն նա էլ խոչընդոտների ու հասարակության բացասական վերաբերմունքին է արժանացել: Ասում է՝ մի քանի անգամ բախվել է ֆուտբոլից ոչինչ չհասկացողների կանխակալությանը, բայց առանձնապես ուշադրություն չի դարձրել դրան. «Իմ կարծիքով, աղջիկները ֆուտբոլում ավելի ճկուն են, առավելությունից բացի, նրանք ֆուտբոլում ոչ մի բացթողում չունեն»:
Հայաստանի կանանց հավաքականը հաճախ է հյուրախաղերով մեկնում արտերկիր, Տաթեւն արդեն հասցրել է լինել 9 երկրներում: