Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը ցուցարարներին առաջարկեց գնալ քաղաքապետարանի մոտ եւ սպասել իրեն

Հունիս 15,2012 19:24

Այսօր ժամը 20-ին նախատեսված էր Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի եւ խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է հստակեցվեին ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելուց հետո թափուր մնացած նախարարական աթոռները այսուհետ զբաղեցնողների անունները:

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ` նիստը սկսվելու է 19.30, իսկ մինչ այդ, այս պահին ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված են Հանրապետության նրբանցքի եւ Ֆիրդուսի 33 հասցեի բնակիչները: Բանն այն է, որ չորս տարի առաջ այդ մարդկանց տները իբրեւ գերակա շահ են ճանաչվել կառավարության կողմից եւ քանդվել են: Նրանց պայմանագրերում նշված է եղել, որ երկու տարի հետո նրանց նոր բնակարաններ պետք է տրամադրեն նոր կառուցվող շենքերում, սակայն մինչեւ օրս այդ մարդիկ իրենց բնակարանները չեն ստացել եւ տարբեր տեղերում բնակվում են վարձով:

Նրանք այստեղ հավաքվել են հույսվ, որ կկարողանան նախագահին փոխանցել իրենց բողոքը: Նրանց մոտեցած ոստիկաններից մեկը խնդրեց, որպեսզի բողոքը գրավոր շարադրեն եւ ներկայացնեն: Ցուցարարները կարծես թե համաձայնեցին, սակայն չեն ցրվում, այլ դեռեւս իրենց մտահոգություններն են տարբեր լրատվամիջոցներին հայտնում:

Քիչ առաջ նրանց մոտեցավ նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսեց բողոքները եւ առաջարկեց հիմա գնալ քաղաքապետարանի մոտ, իսկ ինքը կմիանա նրանց` նիստը ավարտվելուն պես:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930