Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ չգիտե՞ն` այսօր ի՞նչ օր է

Հունիս 15,2012 19:10


Այսօր նշում ենք
 Խորհրդանիշների օրը: Այն նշվում է 2010 թվականից: Մեր խորհրդանիշները երկուսն են` դրոշ ու զինանշան: Ազգագրագետ Կարինե Իսրայելյանի խոսքով` դրանց չլինելու դեպքում, չի լինի նաեւ պետությունը. «Մեզանում նրանց դերը մեծ է: Պատկերացրեք, ասենք` մի երկիր, որ տնտեսապես շատ զարգացած է, բայց չունի ո’չ զինանշան, ո’չ էլ դրոշ»:
Ազգագրագետի կարծիքով մենք ունենք հիանալի խորհրդանիշներ, բայց միայն ունենալը քիչ է, այն պետք է պահպանել ու նաեւ մարդկանց մեջ հետաքրքրություն մտցնել տոնի հանդեպ:
«Առավոտ երիտասարդականն» էլ որոշեց հարցում անցկացնել երեւանյան փողոցներում: Դրանցից պարզ դարձան, որ շատ քչերն են հետաքրքրված խորհրդանիշներով:
«Գիտեմ, որ Հրապարակում համերգ պիտի լինի, բայց ինչի՞ն ա նվիրված, չգիտեմ»,- ասում է Նարեկը: Երբ նրան ասացինք, թե ինչի է լինելու, տղան զարմացավ. «Խորհրդանիշների տո՞ն: Էտ նո՞ր ա»:
Սակայն նա միակը չէր: Էլլան նույնիսկ չգիտեր, թե որոնք են մեր խորհրդանիշները: Նրա կողմից թվարկված տարբերակները շատ էին, բայց ոչ ճիշտ. «Ծիրա՞ն, կոնյա՞կ, թե՞ գինի»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930