Լրահոս
Օրվա լրահոսը

Միասին խաբել են պետությանը

Հունիս 15,2012 18:30

Հունիսի 12-ին կայացած  Տավուշի մարզխորհրդի նիստում, ի թիվս հանրակրթական  այլ հարցերի, արծարծվեց դպրոցներից նպատակային գործուղումների խնդիրը:  Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ վերջին տարիներին դպրոցներից նպատակային գործուղումները վերացել են: Նրա վկայությամբ, 2004թվականին  Տավուշի  դպրոցներից բուհեր գործուղված շրջանավարտներից միայն մեկն է մարզ վերադարձել,Վարագավանի դպրոցում աշխատանքի անցել:  Կրթության վարչության պետն ասաց, որ շրջանավարտները տարբեր պատճառներով հայրենի  դպրոց չեն վերադարձել, սակայն վերադառնալու դեպքում չէին կարող աշխատանքի անցնել, որովհետեւ  դպրոցներում տվյալ մասնագետի կարիք չի  եղել:  Դպրոցների տնօրենները կեղծ տեղեկանք են տվել, համայնքապետերը  դրանց տակ ստորագրել են, մարզպետարանն էլ  հաստատել է ցանկը :

-Ո՞վ է մեղավոր,- Աշոտ Փաշինյանին հարցրեց մարզպետ Արմեն Ղուլարյանը:
-Մեղավոր են դպրոցների տնօրենները, համայնքապետերը եւ մենք:
-Մենք ո՞վ` ե՞ս, թե դու՞,-վարչության պետին հարցրեց մարզպետը: Նա  դպրոցներին տնօրեններին հորդորեց կեղծ լավություններ չանել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930