Նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի, վստահ է ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:
«Սա մարդկանց լռեցնելու շատ պարզ, նույնիսկ կասեմ քստմնելի ձեռագիր է, որն իսկապես պատիվ չի բերում մեր երկրին»,-ասաց նա։
Լիլիթ Գալստյանը ցավում է, որ նման գործողություններով այլասերվում են մեր բարոյական արժեքներն ու պետությունը:
«Հարց է ծագում, իսկ ինչու ժամանակին այդ մարմինները, որոնք կարող էին, լիազորված էին, ինչու էին թողնում, որ այդ խոցը հասունանար ու հանկարծ պայթեր հիմա, երբ պարոն Օսկանյանը փորձեց խոսել մեր այն իրականության մասին, որի մասին շատերն են խոսել»,-նշում է Լիլիթ Գալստյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ