«Սիվիլիթաս» հիմնադրամը այն 500 հիմնադրամներից մեկն է, որը ժամանակին հաշվետու տարվա իր գործունեության վերաբերյալ մինչեւ այս մարտի 29-ը չի հրապարակել իր աշխատանքի մասին տեղեկություններ եւ օրենքով սահմանված կարգով մինչեւ ապրիլի 25-ը հաշվետվություն չի ներկայացրել արդարադատության նախարարություն: Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը: Նրա խոսքերով, հաշվետվությունը ուշացրած հիմնադրամներին արդեն նախազգուշացման մեսիջ են ուղարկել եւ մեկ ամիս ժամանակ տվել ՝ մինչեւ հուլիսի 8-ը. «Եթե մինչեւ հուլիսի 8-ը չներկայացրեց, կկիրառվի վարչական իրավախախտւմների մասին հաջորդ տույժը՝ 50.000 դրամ տուգանք»:
Պարոն Փանոսյանը նաեւ ասաց, որ իրենք «Սիվիլիթասի» վերաբերյալ ԱԱԾ չեն ահազանգել. «Այդ որոշումը իրենք են արել, որովհետեւ իրենք են այդ հարցը բարձրացրել»: Պարոն Փանոսյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել կամ մեկնաբանել:
ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի ձերբակալության հետ կապված Aravot.am-ի հարցին, թե ինչ ուսումնասիրություններ կամ բացահայտումներ ունեն՝ պարզելու Ս. Հովհաննիսյանի առնչությունը Բաժբեուկ Մելիքյանի կտավների անհետացման գործով, պարոն Փանոսյանն ասաց՝ դեպքին ծանոթ չէ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ