Լրահոս
Օրվա լրահոսը

Սալբի Ղազարյանն էլ է հրաժարվել պատասխանել հարցերին (Ձայնագրություն)

Հունիս 15,2012 16:01

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը այսօր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից հարցաքննության էր հրավիրվել, բայց հարցերին պատասխանելուց հրաժարվել է : Այս մասին Aravot.am-ին ասաց Ս. Ղազարյանը. «ԱԱԾ-ի հայտարարության մեջ հստակորեն ասում են որ «Սիվիլիթաս» հիմնադրամը խախտել է ու վերցրել մի շարք խախտումներ՝ հաշվետվության ներկայացում եւ այլն , որ արդեն ես ոնց որ վկա չեմ, այլ թերեւս կասկածյալ եմ, եւ ուրեմն՝ ըստ միջազգային իրավունքի, ես ստիպված չեմ իբր վկա հանդիսանալ: Եվ հարցումներին չպատասխանեցի»:

Երեկ 8 դեսպանների հետ հանդիպումն էլ, տիկին Ղազարյանի խոսքով, ամենեւին էլ իրենց անհանգստության մասին չի խոսում, չնայած որ իրենք էին նախաձեռնել դեսպանների հետ հանդիպումը. «Մեզ թվում է, որ սա շատ լուրջ քայլ է, որին իշխանությունները դիմել են, եւ կարեւոր է, որ կարողանանք բացատրել սրա ենթատեքստը դեսպաններին: Պատկերացրինք, որ մեր պարտականությունն է նրանց տեղյակ պահել, եւ այն որ իրենք այդ քանակով ու մակարդակով եկան, նշանակում է, որ իրենք էլ շահագրգռված, հետաքրքրված էին, թե արդյոք այսպիսի խայտառակ բան ոնց կարող է կատարվել»:

VOICE004

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930