Երգիչ Ջասթին Բիբերը նոր օծանելիք է ստեղծել ու այն անվանել «Girlfriend»: Երգիչն այս քայլին գնացել է այն բանից հետո, որ իր ստեղծած առաջին օծանելիքը մեծ հաջողություն ունեցավ, նույնիսկ «Օսկարի» արժանացավ:
Օծանելիքի բիզնես սկսած երգիչը որոշել է դրանով չսահմանափակվել. արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Ջասթինը մինչեւ 2012- թվականի դեկտեմբեր ամիսը կունենա եւս մեկ օծանելիք, սակայն այս մասին երգիչն ինքը դեռ չի հայտնել: Իսկ «Girlfriend»-ի պրեզենտացիան կկայանա օրերս:
Ինչ վերաբերվում է Բիբերի «Girlfriend»-ի գովազդին՝ ապա գլխավոր դեմքը բնականաբար Բիբերն է:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ