Թուրք ծանրորդուհի. 48 կգ քաշային Նուրքան Տալանը արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկվել է չորս տարով:
Անցած տարվա հոկտեմբերին նրանից վերցրած արյան նմուշը դրական արդյունք էր տվել: Նույնը հաստատել է նաեւ երկրորդ նմուշի ստուգումը: Այնպես որ, արդեն հաստատ է, որ 2004 թ. Աթենքի օլիմպիական, աշխարհի 2010 թվականի ու Եվրոպայի վեցակի չեմպիոնուհին չի մասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև