Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Թթենու» ռեժիսորի հուշատախտակը

Հունիս 15,2012 15:34

Այսօր Արամի 64 հասցեում տեղի ունեցավ անվանի կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը, որին ներկա էին կինոռեժիսորի ընտանիքի անդամները, բարեկամները  եւ գործընկերները: Գ. Մելքոնյանի համակուրսեցի, դերասան Ազատ Գասպարյանը վերհիշեց ուսանողական տարիները. «Գենան մեր կուրսի սիրելին էր: Այս տունը կարծես վերնատուն է եղել ժամանակի կինեմատոգրաֆիստների, նկարիչների եւ ռեժիսորների համար, ովքեր հավաքվում էին եւ բանավիճում: Գենան ազնվական էր ամեն հարցում»:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը նշեց, որ Գ. Մելքոնյանն ապրում է իր «Թթենիով», քանի դեռ հիշում ենք նրան. «Այդ ֆիլմի գաղափարը հենց Գենադիի գաղափարն է՝ բարիություն, լիություն, համերաշխություն»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը փաստեց, որ Գ. Մելքոնյանն ապրեց կարճ, բայց բեղմնավոր կյանք. «Նրա ստեղծագործական աշխատանքի մասին բոլորը գիտեն: Մենք ցավում ենք այսպիսի արվեստագետ կորցնելու համար, բայց նա յուրաքանչյուրիս մեջ է ապրում»:

Նշենք, որ Գ. Մելքոնյանի հուշատախտակի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը, ով այս  պահին բացակայում է հանրապետությունից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930