Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորներից քչերն են պատժվել

Հունիս 15,2012 15:10

Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչությունը վերջին մեկ տարվա ընթացքում դատավորների գործունեությունից դժգոհող 477 դիմում բողոք է ստացել: Տեսչության պետ Նորայր Փանոսյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ ուսումնասիրված բողոքներից 153-ով քաղաքացիները խնդրել են միջամտել դատական գործընթացին: Բայց պարոն Փանոսյանի խոսքերով, իրենց գործառույթների մեջ չի մտնում միջամտությունը:

149 դիմումներով քաղաքացիները պահանջել են կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ՝ նյութական ու դատավարական նորմերի խախտման համար: Բայց տեսչությունը 106 դիմումներում դատավարական ու նյութական նորմի խախտումներ չի արձանագրել, 21-ում բացակայել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պայմանը, չնայած որ, ըստ պարոն Փանոսյանի, դատավորների կողմից խախտումներ եղել են, բայց դրանք կոպիտ ու էական չեն համարվել:

22 դիմումներից 12-ի համաձայն էլ հարուցվել են վարույթներ: Դատավորներից մեկն արդեն ենթարկվել կարգապահական տույժի, մեկի գործը կարճվել է, 3 դատավորների գործերն էլ գտնվում են արդարադատության խորհրդում, իսկ 7 դատավորների գործերն էլ դեռ ուսումնասիրվում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930