Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշտադիտարկում. Կայքերի մի մասի դեպքում այլ լրատվամիջոցներից վերահրապարակումները զգալի մաս են կազմում

Հունիս 15,2012 15:04

Այսօր «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը  ներկայացրեց  Հայաստանի Հանրապետության  2012 թ. խորհրդարանական ընտրությունների հետընտրական զարգացումների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման հաշվետվությունը (2012թ. մայիսի 5- 20), որտեղ անդրադարձ է եղել 10 կայքերում մայիսի 5-ի լռության օրվան, մայիսի 6-ի ընտրությունների օրվան եւ հետընտրական երկու շաբաթների լուսաբանումների մշտադիտարկման արդյունքներին:

Դիտարկված լրատվամիջոցներ են՝ 1in.am, 7or.am, A1plus.am, Azatutyun.am, Civilnet.tv(am), Lragir.am, News.am, Tert.am, Panarmenian.net, Panorama.am:

Այս կայքերի ընտրությունը կատարվել է Circle.am վարկանիշային համակարգի տվյալների եւ մեդիա էքսպերտների շրջանում կատարված հարցման արդյունքում:

Դեհերյանը նշեց, որ մշտադիտարկման արդյունքները հնարավորություն են տալիս պատկերացնելու առցանց ԶԼՄ-ների լուսաբանման անաչառությունը խորհրդարանական ընտրություններին վերաբերող գործընթացների ժամանակ:

«Ընդհանուր առմամբ՝ 10 առցանց ԶԼՄ-ներում  2012թ. ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 20-ը արձանագրվել եւ մշտադիտարկվել է 8156 հրապարակում, որտեղ կուսակցությունները հիշատակվել են 18 288 անգամ: Ընդ որում՝ քարոզարշավի ավարտից հետո, մայիսի 5-20-ը ներառյալ, եղել է ընդամենը 2787 հրապարակում եւ համապատասխանաբար 6902 անդրադարձ կուսակցություններին/դաշինքին: Ինչ վերաբերում է կուսակցություններին/դաշինքին վերաբերող հրապարակումներին, ապա քանակով առաջատար են Tert.am, Panarmenian.net, Panorama.am, 1in.am  կայքերը»,- նշեց Դեհերյանը, ավելացնելով, որ կայքերից,  օրինակ, 1in.am –ը առավել հաճախ անդրադարձ է կատարել «Ժառանգությանը», ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին, իսկ բացասական՝ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին:

7or.am-ը դրական անդրադարձերի առավել մեծ քանակի է արժանացրել ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, իսկ բացասականի՝ ՕԵԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀՀԿ-ին:

A1plus.am-ում դրական անդրադարձերի մեծ մասը պատկանել են «Ժառանգությանը», ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին, իսկ բացասականը՝ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին:

Azatutyun.am-ում դրական անդրադարձերը մեծամասամբ վերաբերվել են ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», իսկ բացասականները՝ ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին:

Lragir.am-ի դրական անդրադարձերի մեծամասնությունը «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի մասին են եղել, իսկ բացասականը՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ  ԲՀԿ-ի:

News.am կայքում դրական անդրադարձերը վերաբերվել են ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», իսկ բացասականները՝ ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ քառյակին:

Tert.am-ի դեպքում  այլ միտում է եղել՝ ավելի հաճախ անդրադարձը բացասական է, քան դրական՝ ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նկատմամբ:

Panarmenian.net-ը դրական  է անդրադարձել «Ժառանգությանը», ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, իսկ բացասական՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եռյակին:

Panorama.am կայքն էլ բացառություն է կազմում ՀՀԿ-ի նկատմամբ դրական անդրադարձերի գերիշխող քանակով, բայցի այդ, դրական անդրադարձերի մեծ չափաբաժին ունեն ՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», իսկ բացասականի մասով՝ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը:

Դեհերյանը նաեւ ասաց. «Հրապարակումների 11 տոկոսը չունեն հստակ նշված տեղեկատվության աղբյուր, իսկ 83 տոկոսն էլ՝ նշում է միայն մեկը: Բացի այդ, հրապարակումներում  առկա է ժանրային սղություն, դրանց մեծամասնությունը լուրերի եւ ասուլիսների տեսքով է, իսկ վերլուծություններն ու հարցազրույցները շատ քիչ են: Մեդիա  բովանդակության տեսանկյունից էլ  պասիվ են կիրառվել մուլտի- մեդիա գործիքները: Կայքերի մի մասի դեպքում այլ լրատվամիջոցներից վերահրապարակումները զգալի մաս են կազմում: Եվ այս միտումը նկատելի է եղել 1in.am, Tert.am, Panarmenian.net եւ Panorama.am կայքերում. յուրաքանչյուր չորրորդ հրապարակում այլ լրատվամիջոցի  հրապարակման  ամբողջական վերարտադրությունն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930