Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են ամերիկյան եւ Արցախի պետության նմանությունները. մեկնաբանում են ադրբեջանահայ փախստականները

Հունիս 15,2012 14:10

«Ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ փորձ է արվում դրսի միջոցով ուժ գործադրել Հայաստանի վրա: Այսպիսի գործողությունները, որպես կանոն, ակտիվանում են այս կամ այն շարժման օրերին: Ցավալի է այն, որ գերտերությունները փորձում են հավասարակշռել զոհի և ագրեսորի գործողությունները»,-այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը:

Հղում անելով ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը՝ տիկին Մելիքյանը նկատեց. «Ամերիկյան պետությունը 200 տարի առաջ Անգլիայի գաղութների դեմ պայքարում ազգերի ինքնորոշման իրավունքի վրա ամերիկյան պետություն ստեղծեց: Հիմա ասենք, որ ամերիկյան պետությունը օկուպացրե°լ է Անգլիայի տարածքները: Ինչ տարբերություն՝ ԼՂՀ-ն նույն սկզբունքի հիման վրա 20 տարի է կառուցում իր պետությունը, Ամերիկան՝ 200: Սա էլ ապացուցում է, որ գերտերությունները ունեն շահեր: Իսկ այս տարածաշրջանի ժողովուրդներին գերտերությունները զոհաբերում են տարածաշրջանի իրենց շահերին»:

Նախագահության անդամ Մարիամ Ավագյանն էլ նշեց. « Ինչո°ւ Մինսկի խմբի ճգնաժամային ենթախմբում չի ընդգրկվում ադրբեջանահայ փախստականների հարցը: Մենք հիմա հայտարարում ենք, որ ազատագրված տարածքներում հայ փախստականները միանշանակ իրավատեր են: Այսպես կոչված՝ օկուպացված, սակայն մեզ համար ազատագրված տարածքներում հայ փախստականությունը հնարավորություն ունի իրացնել իր իրավունքները և կառուցելու քաղաք: Այդ քաղաքի կառուցման համար կատարում ենք քայլեր: Մենք հուսով ենք, որ մեր քաղաքն ավելի գեղեցիկ է լինելու, քան Բաքուն, այն լինելու է ազատ տնտեսական գոտի և լինելու է խաղաղության խորհրդանիշ»:

Ադրբեջանահայ փախստականները տեղեկացրին, որ իրենց հիմնադրած քաղաքը կոչվելու է Բագարան և գտնվելու է Զանգելանի հարակից տարածքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930