Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, անցյալ տարվա հունիսից մինչ օրս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին ստացվել է 477 դիմում-բողոք, հարուցված 2 վարույթներով դատավոր Ա.Հովսեփյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ դատավոր Ա. Օհանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կարճվել է:
Քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա յոթ նոտարի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում վերջիններս ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Այս պահի դրությամբ e-register.am կայքում գրանցված է 765 հիմնադրամ, որոնցից միայն 265-ն է ներկայացրել հաշվետվություն՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն: Մնացած 500 հիմնադրամի մասով, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի, կազմվել են համապատասխան որոշումներ՝ վարչական տույժ նշանակելու մասին եւ տրվել է երեսնօրյա ժամկետ՝ հաշվետվությունները հրապարակելու համար: ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 272 է, որոնցից երկուսով կատարվել է ծառայողական քննություն, մեկով հարուցվել է վարչական վարույթ: ՔԿ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 236 է, որոնցից մեկով կատարվել է ծառայողական քննություն:
«Առավոտ» օրաթերթ