Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն պատմության դասագրքերից դժգոհ է

Հունիս 15,2012 13:28

«Սա մեր սերնդին պետք է օրինակ հանդիսանա, որ սեփական իրավունքների, սեփական երկրում արժանապատիվ ապրելու համար պետք է պայքարել: Միայն այդ դեպքում մենք իրապես ազատ, անկախ հայրենիք, արժանապատիվ ապագա կունենանք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով կուսակցության ու 1915 թվականի հունիսի 14-ին Ստամբուլի Սուրբ Բայազետ հրապարակում կախաղան բարձրացված 20 ամենաճանաչված եւ նվիրյալ հնչակյանների պատմությանը: Տիկին Սարգսյանը ցավով է նշում, որ հայոց պատմության դասագրքերում մեր ժողովրդի պատմության այս էջն ըստ արժանվույն չի ներկայացվում, մինչդեռ այդ իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել հետագա քաղաքական գործընթացների վրա:

Ի հակադրություն եւ պատմաբանների, եւ կրթության նախարարության պատկան այրերի սույն թերացման՝ մեր զրուցակիցը պատմական մի քանի փաստեր է վկայակոչում՝ եզրակացնելով. «Փարամազի ինքնազոհությունը, Մուրադի, Ժիրայրի եւ մյուսների ազնիվ ու հպարտ պահվածքն այսօր եւս օրինակ պետք է լինեն»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930