Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետի միակ դրական որոշումը դեկանի պաշտոնից հրաժարվե՞լն էր (Տեսանյութ)

Հունիս 15,2012 13:08

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մոտ մեկ տարվա գործունեությունը ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գնահատում է խիստ վտանգավոր: Aravot.am-ի հետ զրույցում Ս. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքում պատմամշակութային հուշարձանները չպահպանելու պարագայում գլխավոր ճարտարապետը ոչ միայն պետք է դադարեցրած լիներ լիազորությունները, այլեւ նախագծման իրավունք չպետք է ունենար:

Ս. Պետրոսյանի համար գլխավոր ճարտարապետի ողջ գործունեության միակ դրական որոշումն այն էր, որ հրաժարվեց դեկանի պաշտոնից.«Որ եկավ գլխավոր ճարտարապետ դեկանությունից հրաժարվեց, եւ ֆակուլտետը մասամբ փրկվեց, բայց որեւէ դրական բան, ցավում եմ, չեմ կարող ասել»:

Եթե պարոն Սարգսյանը շարունակի առաջիկա տարիներին էլ մնալ Երեւանի գլխավոր ճարտարապետը, Ս. Պետրոսյանը մեծ վտանգներ է տեսնում.«Այս այլանդակությունները նույն ձեւի կշարունակվեն ու կտանի Երեւանի ոչնչացման կամ կգնա մի գավառական քաղաք դառնալու ճանապարհով»: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930