Հատված ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանի հարցազրույցից:
– Կրկին լուրեր են շրջանառվում ձեր պաշտոնավարման հետ կապված, որ հնարավոր է Ձեզ տեղափոխեն այլ տեղ:
-Չեն կարող : (Ծիծաղում է) :
– Նաեւ հետաքրքիր է’ ինչպիսի ՞ն են ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ, քանի որ հայտնի է, որ Սամվել Նիկոյանն է ձեզ նշանակել այդ պաշտոնում:
Կարդացեք նաև
– Նախ’ Հովիկ Աբրահամյանին ես առաջին օրը չի, որ ճանաչում եմ : Իմ երկարամյա աշխատանքի ընթացքում մենք առիթներ ունեցել ենք իրար հետ աշխատելու : Ավելին ասեմ’ իմ առաջին առաջխաղացումն այս շենքում եղել է Հովիկ Աբրահամյանի օրոք եւ ինքն է ինձ հրավիրել, դարձել եմ խորհրդական: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, դա պարոն Նիկոյանի որոշումն է եղել : Ինքն ինձ առաջարկել է, ես աշխատել եմ, այդ էլ իր վերաբերմունքն է եղել : Ինքն առաջարկել է, ես չեմ մերժել :
–Կարծում եք’ այդ վերաբերմունքը Հովիկ Աբրահամյանի օրոք կպահպանվի՞:
– Պոզիտիվ իմաստով ինչո ՞ւ պետք է փոխվի, եթե մարդն իր տեղում նորմալ աշխատում է, իր պարտականությունները նորմալ կատարում է, առավել եւս, որ պետական ծառայող է, ի ՞նչ խնդիր պետք է լինի:
– Սակայն թե Սամվել Նիկոյանի, թե Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ տեսանք, որ առկա է «իմ թիմը» մտածողությունը. Հովիկ Աբրամանյանն ուներ իր թիմը, Սամվել Նիկոյանն’ իր : Թիմային այդ մտածելակերպը կարծում եք հնարավորություն կտա՞ Ձեզ շարունակելու պաշտոնավարումը :
– Ես խոչընդոտ չեմ տեսում : Թիմային աշխատանքը նորմալ եմ գնահատում, բայց թիմային աշխատանքը չի վերաբերում է ամբողջ աշխատակազմին, որովհետեւ սա ինքնին պետական կառույց է եւ թիմային աշխատանքը լինում է քաղաքական պաշտոնյանի շուրջ ձեւավորվող պաշտոններից’ խորհրդականներ, օգնականներ: Իմ խնդիրն է, որպես աշխատակազմի ղեկավար կոռեկտ, կառուցողական աշխատել : Իրականում այդպես է :
Մանրամասն՝ կարդացեք այստեղ