Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը ՀՀԿ-ական է՞լ կդառնա

Հունիս 15,2012 12:31

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Վարդան Օսկանյանը հաջողությամբ կհաղթահարի այս «փորձության շրջանը»  ու «երեւի տարիներ հետո նաեւ քաղաքական գործիչ էլ դառնա»:

«ՉԻ»- Սա արդեն չեղավ, Գալուստ Սահակյանն ամեն ինչ խառնում է: Որպես երկարաժամկետ հանրապետական՝  նա պիտի լավ իմանա, որ ոչ թե փողերն են լվանում ու հետո դառնում քաղաքական գործիչ, այլ հակառակը՝ սկզբում կեղտոտ փողերով մտնում են քաղաքականություն, հետո միայն սկսում լվանալ փողերը: Չնայած՝ այսօրվա իշխանությունների աշխարհընկալման տեսանկյունից պրն Սահակյանն իրավացի է. էլ ի՞նչ քաղաքական գործիչ, որ մի երկու դատվածություն չունենա:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Վարդան Օսկանյանը միայն տարիներ հետո կարող է քաղաքական գործիչ դառնալ, ապա եթե Գալուստ Սահակյանը «քաղաքական գործիչ» ասելով իր նմաններին է պատկերացնում՝ միանգամայն  իրավացի է. ինչ-որ տարիքից սկսած՝ մարդկանց ուղեղները սկսում են հետ զարգանալ, ու Վարդան Օսկանյանը տարիներ անց «քաղաքական գործիչ» կդառնա: Մի 20 տարի հետո գուցե նույնիսկ ՀՀԿ մտնի:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930