Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան, «Առաջ Այծեմնիկը Սերժ Սարգսյանն էր, հիմա՝ Բակո Սահակյանը»

Հունիս 15,2012 12:28

Այսօր «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը «Նոյյան տապան» ակումբում ներկայացրեց Ղարաբաղում իրենց անցկացրած հարցումները՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Ըստ նրա, Ղարաբաղ տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է, չկա պիտակավորում, չկան փոխադարձ վիրավորանքներ: Պիտակավորման փոխարեն ղարաբաղցիները տիտղոս են տալիս. «Օրինակ, Բակո Սահակյանը հավակնում է «Շինարարի» պատվավոր տիտղոսին»:

Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց, թե ինչքան գոհ են ղարաբաղցիները Բակո Սահակյանից, որ նա հավակնում է ոսկյա ձայների մոտ 90%-ին. «Ընտրությունների նախաշեմին Բակո Սահակյանի գործունեությանը տված գնահատականը ունի դրական աճ. 5 բալանոց սանդղակում 3,8-ից հասել է 4,5%-ի: Մի ծեր պապիկ ասաց, որ ընտրելու է Բակո Սահակյանին, հարցրեցի՝ ինչի՞, ասաց, որովհետեւ շինարար է, կառուցող է, գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ է կառուցել»:

Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց նաեւ, թե 2007-2011-ին ինչ աննախադեպ զարգացոււմներ են եղել Ղարաբաղում՝ բնակչությունն աճել է 4,6 հազարով, գյուղատնտեսության արտադրանքն աճել է 35%-ով, արդյունաբերությունն ու շինարարությունը՝ կրկնակի:

Ինչ վերաբերում է, թե ում են ղարաբաղցիները վստահում ղարաբաղյան  հարցի լուծումը, Ադիբեկյանի խոսքերով՝ «Առաջ Այծեմնիկը Սերժ Սարգսյանն էր, հիմա՝ Բակո Սահակյանը: Եթե առաջ Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հարցի լուծումը վստահում էր 40.2%-ը, Բակո Սահակյանին՝ 33%-ը, ապա հիմա Սերժ Սարգսյանն իր դիրքերը զիջել է, նրան վստահում է 18.7%-ը, Բակո Սահակյանին՝ 24,7%-ը: Սերժ Սարգսյանի ցանկացած արտահատությունը ընդունում են որպես փոխզիջում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930