«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը կարծում է, որ նախօրեին Փակ շուկայի հարակից շենքերի բնակիչների ահազանգը, թե կեսգիշերին շուկայի տարածքում պայթեցում է եղել, կեղծ է: Նա, ի տարբերություն բնակիչների, կասկածներ չունի, թե շուկայի ներսում գաղտնի շինարարություն է գնում. «Չինական բաներ են լինում է, որ գցում տրաքացնում են, ես ինչ իմանամ, ինչ է: Այսօր պետք չէ ամեն ինչ շահարկել»:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բաղդասարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ շուկայում շինարարության նախաձեռնող Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հիմա շահագրգռված է շուկայի պահպանությամբ. «Եթե ի սկզբանե նա ուներ ուրիշ դիրքորոշում, ապա հիմա…» : Պատգամավորի դիրքորոշման փոփոխությունը պարոն Բաղդասարյանը պայմանավորում է հանրության, քաղաքապետարանի ու մտավորականների դիրքորոշմամբ ու արձագանքներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ