Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ կադր DIY-ում (Տեսանյութ)

Հունիս 15,2012 12:17

Կրկին վերաբացված DIY ակումբում ցուցադրվում էին ֆիլմեր «Մեկ կադր» փառատոնից: Կարծ ֆիլմերի միջազգային այս փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին ռեժիսոր Գագիկ Ղազարէի կողմից: Այս տարի այն անց է կացվել մայիսին:

Ի սկզբանե, փառատոնը նախատեսված էր 1 րոպեանոց ֆիլմերի համար, որոնք մեկ կադրով էին նկարված: Հետագայում արդեն, ինչպես նշում է հիմնադիր նախագահը, փառատոնին սկսեցին ներկայացնել կարճամետրաժ ֆլիմեր, քանի որ 1 րոպեյանոց ֆորմատում ռեժիսորներն արդեն սպառել էին իրենց ասելիքը և աճի կարիք ունեին:

Իսկ DIYում ցուցադրվեցին ժյուրիի հատուկ հիշատակման արժանացած 2 ֆիլմեր, ինչպես նաև՝ առաջին տեղը գրավածը: Առաջինը արգենտինական էր՝ Դամիան Դիոնիսիոյի «Բացակա հայացքները»: Այն աբստրակտ կերպով ներկայացնում էր Արգենտինայի վերջին 40 տարվա պատմության հետքը երեխաների վրա: Այն, որ այսօրվա սերունդից շատերի ծնողները սպանվել են, իսկ իրենք նույնիսկ չգիտեն, թե ով են:

Երկրորդը իսպանացի ռեժիսոր Դավիդ Մունօզի «Եվս մեկ գիշեր երկրի վրա» ֆիլմն էր, որ նկարվել էր Եգիպտոսում, որտեղ երթևեկությունն աշխարհում ամենաահավորն է, հեղափոխության օրերին: Ամբողջ ֆիլմի ընթացքում ներկայացվում են երկխոսություններ տաքսիստների և ուղևորների միջև: Խաղի կանոնների՝ մեքենայում տեղադրված տեսախցիկի մասին գիտեին իհարկե միայն տաքսիստները: Մարդիկ խոսում էին Թահրիրի (Ազատության) հրապարակում կատարվող դեպքերի վերաբերյալ, իրենց կյանքի ծանր պայմաններից և այլն: Այնուամնայնիվ, մինչ նրանք զրուցում էին, երկրում հեղափոխություն էր կատարվում: Դիտմանը ներկա գտնվողները փորձեցին զուգահեռներ տանել Հայաստանի և Եգիպտոսի միջև: Մի քանիսը կարծում էին, որ այստեղ ու այնտեղ տաքսիստ ուղևոր խոսակցությունները միանգամայն այլ թեմաներով են գնում, իսկ մյուսներն էլ հիշեցին, որ շատ են խոսել քաղաքականությունից վարորդի հետ:

Եվ վերջապես հաղթած ֆիլմը լեհական արտադրության «Սառեցված պատմվածքներն» էին: Ինչպես նշեց ժյուրիի անդամ կինոտեսաբան Շահանե Յուզբաշյանը, դժվար է միանշանակ ասել, թե ինչ է խորհրդանշում այս ֆիլմը: Ամենայն հավանականությամբ՝ Լեհաստանի վերջին դեպքերի՝ կապված իրենց կառավարության ավիավթարի հետ, արձագանքն է երիտասարդների աչքերով: Ֆիլմում առկա էր լեհերին բնորոշ սառությունն ու անտարբերությունը, բայց այդ ամենը ներկայացված էր հումորով, ինչն էլ հենց օգնել էր ժյուրիի մեկ այլ անդամ Ծովինար Նազարյանին ընտրություն կատարելու՝ հօգուտ այս ֆիլմի:

Ցավոք, այս ֆիլմերը հնարավոր չէ ազատ գտնել ինտերնետում, սակայն կազմակերպիչները խոստացան, որ այսպիսի դիտումներ դեռ նորից կանցկացվեն:

Ագնես Գասպարբեկ՝ mynews.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930