Լրահոս
Օրվա լրահոսը

«Չլինի՞, դուք ոչ թե «Սիվիլիթաս» հիմնադրամ եք, այլ «վերջին օրերի սրբերը»՝ առանց եկեղեցու»

Հունիս 15,2012 11:47

Խեղկատակության գագաթնակետը երեկ, ինչ խոսք, «Սիվիլիթաս» հիմնադրամի» տարածած հայտարարությունն էր։ Ներկայացնենք դրա մի քանի հիմնական կետերը։
Այսպես. «Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու եւ մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա` մենք պատասխանում ենք «փողերի լվացման եւ հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին»:
Տիկնայք եւ պարոնայք, իսկ ո՞վ է ձեզ բռնել կամ խանգարում, զբաղվեք ձեր գործով։ Ինչի՞ց որոշեցիք, որ քրեական գործը հիմնազուրկ է, դուք, ի՞նչ է, քննիչ, դատախազ ու դատավոր եք միաժամանա՞կ։
Երբ նայում ենք փաստերին, լավ էլ հիմնավոր է այն պատկերանում։ Կատա՞կ բան է, 2 միլիոն դոլարի գործարք կատարել, այդքան եկամուտ ստանալ ու հարկեր չմուծել։
Շարունակենք։ «Սիվիլիթասի» նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել եւ իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության եւ Հայաստանի օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում»:
Պարոնայք, նաեւ տիկնայք, ի՞նչ կապ ունի ձեր հիմնադրամի աուդիտ անցնել-չանցնելը։ Ի՞նչ է, դո՞ւք եք 1000 դրամով գնել 1,1 միլիարդ կանոնադրական կապիտալով «Հանթսման բիլդինգ փրոդաքսի» 100% բաժնեմասը, թե՞ դուք եք այն 2 ամիս անց մոտ 2 միլիոն դոլարով վաճառել «Շեն գրուպ» հիմնական բաժնետեր Ս.Բեգլարյանին։
Թե՞ դուք երբ ասում եք «Սիվիլիթաս» հիմնադրամ, ապա հասկանում եք Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամար։ Թե՞ դուք պարզապես միտումնավոր խեղաթյուրում եք իրականությունը։
Բայց այն, ինչ ասում է հիմնադրամն իր հայտարարության վերջում, ուղղակի անեկդոտ է։ Հիացեք. «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի որեւէ անդամի եւ/կամ որեւէ աշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի` պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցելու այս երկրի կառավարմանը»:
Չհասկացանք. ի՞նչ է նշանակում՝ «Սիվիլիթասի» խորհրդի որեւէ անդամի կամ աշխատակցի «քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է…» ասվածը։ Չլինի՞, դուք ոչ թե «Սիվիլիթաս» հիմնադրամ եք, այլ «վերջին օրերի սրբերը»՝ առանց եկեղեցու։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը «Սիվիլիթասից» է, նա սուրբ է, զերծ որեւէ կասկածից առհասարա՛կ։ Իսկ ո՞վ է այդ դեպքում վերցրել «Հանթսման բիլդինգ փրոդաքսի» բաժնեմասի վաճառքից գոյացած 10 միլիոն դրամը, եթե ոչ հիմնադրամի խորհրդի անդամներից Տ.Կարապետյանը։
Չէ, մենք հասկանում ենք, որ նա, լինելով «Սիվիլիթասից», արդեն իսկ զերծ է որեւէ կասկածից, ուղղակի հարցնում ենք, էլի։

Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930