Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ամեն մի նոր իշխանություն «ինքնահաստատվում» է ի հաշիվ նախորդ իշխանության

Հունիս 15,2012 11:23

Դեռ երեկ էր Վ. Օսկանյանը իշխանական համակարգի մասը, բարձրաստիճան պաշտոնյա, դեռ երեկ էր մարտի մեկի իր հայտնի ասուլիսը տալիս։

Շատ լավ եմ հիշում դա, որովհետեւ երբ այդ օրը մի պահ մտել էի տուն՝ հեռուստացույցով հենց այդ ասուլիսն էր, եւ հենց այդ ընթացքում լսեցի առաջին համազարկերի ձայնը դրսից եւ նորից իջա դեպքի վայր։ Բայց ժամանակն արագ է հոսում, եւ այսօր նա «ազգի թշնամի» եւ, օ՜, սարսափ, փող լվացող է ոչ միայն ԱԱԾ ներկայացմամբ, ոչ միայն իշխանական բուն համակարգի, այլեւ այդ համակարգը սպասարկող լրատվամիջոցների, բլոգերի, ինչու ոչ՝ նույնիսկ որոշ անկախ կամ նույնիսկ ընդդիմադիր համարում ունեցողների համար։ Ընդ որում, բացի վերջին խմբից, մնացած բոլորը որեւէ խնդիր չեն ունեցել Օսկանյանի հետ նրա պաշտոնավարման ընթացքում, ոչ էլ առավել եւս՝ նույն մարտի մեկին։ Հակառակը՝ ծափ են տվել։ Մարդկայնորեն իսկ, մեղմ ասած, անդուր երեւույթ է սա, անկախ Օսկանյանի իրական եւ սարքովի մեղքերից ու պատասխանատվությունից։ Բայց պարզ է, որ խնդիրը միայն զուտ մարդկային չէ։ Ակներեւ է, որ խնդիրը համակարգային լուրջ արատի գոյությունն է։ Կարելի է երեւի արդեն ընդհանրացնել, որ Հայաստանի ամեն մի նոր իշխանություն «ինքնահաստատվում» է ի հաշիվ նախորդ իշխանության, իր քարոզչական ռեսուրսի զգալի մասը ուղղում է իր անմիջական նախորդի փչացմանը, ավելին՝ իր կողմնակիցների գաղափարական համախմբումը մի զգալի չափով ապահովում է հենց այդ ժխտողական քարոզչության շուրջ եւ նույնիսկ ձեւավորում է յուրահատուկ «ուրվականային» «ընդդիմություններ»:

Ուստա ՀՐԱՆՏ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930