Հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում և կա մեկ զոհ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը, մարզային և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է Չարենցավանի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը:
Կարդացեք նաև
Դժբախտ պատահարի հետևանքով փլատակներում մնացել և մահացել է Չարենցավանի 1ա թաղամասի 4-րդ շենքի թիվ 41 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Հովհաննես Բաբայանը: Երեկոյան սկսված որոնողական աշխատանքները փրկարարները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 08.00-ին:
Դեպքի վայր են մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:
ԱԻ