Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը պահանջում է դատախազությունից, վարչական դատարանից

Հունիս 15,2012 10:58

Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրական կարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում կայացրեց՝ կասեցնելով գործի քննությունը: Գործի քննությունը կվերսկսի՝ պահանջվող նյութերը ստանալուց հետո:

Աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն պահանջեց գլխավոր դատախազությունից՝ տեղեկություններ տրամադրել  դիմումում հիշատակված մարմինների վերաբերյալ՝ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների եւ դրանց արդյունքների մասին:

Վարչական դատարանից պահանջվեց մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների հետ կապված հայցադիմումներով  կայացված դատական ակտերը:

ԿԸՀ-ից պահանջվեց գրավոր ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 12-ին ՍԴ մուտքագրված նկատառումների վերաբերյալ բացատրությունները:

Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, պահանջված նյութերը ստանալուց հետո այն կտրամադրվի կողմերին, ըստ օրենքի՝ եռօրյա ժամկետում կողմերը կներկայացնեն իրենց բացատրությունները, որից հետո կնշանակվի նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930